Դեղաբույսեր
Սոֆորա ճապոնական - Софора японская - Sophora iaponica
Մինչև 25 մ բարձրությամբ տերևաթափ ծառ է, կլորավուն սաղարթով և մինչև 1 մ բնի տրամագծով։ Տերևը մուգ մոխրավուն է, ճաքճքած, տերևները` կենտ փետրաձև, փայլուն։
Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, մանր, դեղնասպիտակավուն ծաղիկներով, որոնք հավաքված են խոշոր, մինչև 35 սմ երկարություն ունեցող հուրաններում, բուրումնավետ են, մեղրատու, սակայն միաժամանակ` թույն են պարունակում։
Պտուղը երկար ունդ է, որը դեղնականաչավուն կպչուն հյութ է պարունակում։ Սերմերն օվալաձև են, մուգ դարչնագույն։ Պատկանում է բակլազգիների ընտանիքի թիթեռնածաղկավորների ենթաընտանիքին։ Բնական պայմաններում հանդիպում է Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում։ ՀՀ-ում մշակվում է ցածրադիր գոտու չոր, շոգ, անտառազուրկ վայրերում։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, դիմանում է հողի աղակալմանը, չափազանց երաշտադիմացկուն է, ջերմասեր և միաժամանակ` բավականին ցրտադիմացկուն (-25 C)։ Արագ է աճում, բազմանում է սերմերով։
Բույսն իր հայրենիքում համարվում է Սուրբ ծառ, այն աճեցնում են տաճարների մոտակայքում։ Հազարավոր տարիներ առաջ մարդիկ իմացել են բույսի բուժիչ հատկությունների մասին։
Պատմում են, թե մի չարաճճի ճապոնացի տղա ծառից պոկած ճյուղով դաղում էր անցորդներին։ Բարձրացավ փոթորիկ, և բոլորը թաքնվեցին իրենց տներում։ Տղան լսեց լացի ձայն և գնաց հիվանդ պապիկի սենյակը, սակայն նա քնած էր։ Աղերս էր տալիս ծառի ճյուղը, որ տղան թողել էր փողոցում։ «Ինչո՞ւ ես իզուր տեղը պոկել, տար հետ և տնկիր տաճարի մոտ»,- ասաց պապը։
«Հավաքիր իմ արցունքները (սերմը) և տար բուժիր պապիկիդ սիրտը»,- ասաց ծառը։ Այդ օրվանից բուժված մարդիկ երիզում են ծառը կարմիր ժապավենով։ Սոֆորան շատ մեծ տարածում ունի Բուլղարիայում, լայնորեն կիրառվում է քաղաքների կանաչապատման համար։
![]() |
![]() |
![]() |
| Фото: natural-medicine.ru | lib-tour.ru | kryminfo.net |
Այս երկրում որպես բուժիչ հումք օգտագործում են դեռ չբացված ծաղկի կոկոնը։ Սոֆորան պարունակում է մեծ քանակությամբ ռուտին` տերևը և մատղաշ ընձյուղը` մինչև 4,5 տոկոս, կոկոնը` 12-17, երբեմն` մինչև 30 տոկոս։ Որպես ռուտինի հումք` բույսն ունի մեծագույն նշանակություն։
Բուլղարիայում ռուտինն օգտագործվում է գիտական բժշկությունում` տարբեր բնույթի արյունազեղումների դեպքում։ Կոկոնը և նրա հասունացող պտուղը պարունակում են նաև բույսին բնորոշ ֆլավոններ, ալկալոիդներ և գլիկոզիդներ։
Սերմը պարունակում է մինչև 10 տոկոս ճարպայուղ։ Բույսի պատրաստուկներն ունեն նաև վերքամոքիչ, անոթների պատերն ամրացնող հատկություն, նպաստում են C վիտամինի յուրացմանը, ծանր մետաղների դուրսբերմանը օրգանիզմից։
Օգտագործվում է 12-մատնյա աղիի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, թոքախտի, վարիկոզի, էնդարտերիտի, տրոֆիկ խոցերի, փսորիազի, էկզեմայի, տրոմբոֆլեբիտի, կարմրախտի, ռևմատիզմի և այլ հիվանդությունների բուժման համար։ Նպաստում է սպիների հարթեցմանը, ամրացնում մազարմատները, վերացնում կորյակները, հասունացնում և չորացնում է չիբանը։
Ունի աչքի ցանցաթաղանթն ամրացնող ազդեցություն, ուժեղ հակաալերգեն է։ Սոֆորան մեծ կիրառում ունի դեղաբուսային հավաքածուներում` վահանագեղձի որոշ հիվանդություններ, թոքախտ, ստամոքսաբորբ, կոլիտ, սրտի ցավեր, և այլն։
Գիտական բժշկությունն օգտագործում է ճապոնական սոֆորայի և սպիտակ ճագոմի խոտի խառնուրդի ոգեթուրմը։ Այս միջոցը մաքրում է արյունատար անոթների պատերն օրգանական աղերից։
![]() |
![]() |
|
| Фото: anapakurort.info | liveinternet.ru | altaymix.ru |
-
Աղացեք ճագոմի թարմ խոտը (1։3), ավելացրեք օղի։ Երկու շաբաթ թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։
-
Ընտրեք առավել առողջ պտուղները, լավ լվացեք, մանրացրեք, ավելացրեք օղի 1։3 ծավալային հարաբերությամբ։ Երկու շաբաթ թրմեք մութ տեղում, պարբերաբար թափահարեք։
-
Խառնեք ոգեթուրմերը 1։1 քաշային հարաբերությամբ, խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` ջրի հետ։ Շարունակեք 1 ամիս։
Սոֆորան կարելի է թրմել նաև դդմի յուղի մեջ։
-
Փոշիացրեք չոր պտուղը սերմի հետ, ավելացրեք 1։3 հարաբերությամբ յուղ, խառնեք, 30 օր թրմեք տաք տեղում, օրը 2 անգամ թափահարեք ապակե տարան։ Քամեք թանզիֆով։ Խմեք 1-ական թ/գ, օրը 2 անգամ` սնվելուց կես ժամ առաջ կամ մեկ ժամ հետո` 2 ճ/գ մածունի հետ։ Լավ արդյունք է տալիս նաև սոֆորայի և կարմիր երեքնուկի ոգեթուրմերի խառնուրդը։
-
Մանրացրեք երեքնուկը, ավելացրեք 1։3 հարաբերությամբ օղի, թրմեք 2 շաբաթ մութ տեղում։ Խառնեք սոֆորայի ոգեթուրմի հետ (1։1)։ Խմեք վերոգրյալ ձևով։
Օգնում է գանգուղեղի ծանր վնասվածքի` ուղեղի ցնցում և տեսողության մասնակի կորուստ, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզի, բարձր ներգանգային ճնշման, ականջների աղմուկի դեպքում։
Միշտ չէ, որ ոգեթուրմերը կարելի է խառնել, նշված դեպքերն ավելի շատ բացառություն են, քան օրինաչափություն։ Չինաստանում բույսը կիրառվում է դեղամիջոցներում, նրանք գտնում են, որ սոֆորան 80 տոկոսով նվազեցնում է ինսուլտի և նախաինսուլտային վիճակի հավանականությունը։
Հիպերտոնիա. Մանրացրեք սոֆորայի պտուղը, սերմը, ճագոմի խոտը (գնեք դեղատնից)։ Խառնեք 1։1 հարաբերությամբ, կես թ/գ հումքը 6 ժամ թրմեք տաք ջրով (50-60C) ջերմապահում։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։ Շարունակեք 7 օր, ընդմիջեք 3 օր։ Կրկնեք 3-4 անգամ։
Այրվածքի հետևանքով առաջացած վերք. Թրջեք քառատակ ծալած սավանի լաթը սոֆորայի ոգեթուրմի մեջ, դրեք վերքի վրա, ծածկեք թրջոցի համար նախատեսված թղթով։ 2-3 օրից փոխեք վիրակապը:
Փսորիազ. Մշակեք մաշկը սոֆորայի ոգեթուրմով:
27.05.2014 Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
12.05.2021
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
16.02.2021
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
12.02.2021
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
29.01.2021
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
21.01.2021
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
12.01.2021
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
05.03.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
16.02.2018
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
16.02.2018
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
29.01.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




